Տեղի կունենա «Ագոյի խմբի» նիստ
Հունվար 20, 2010թ. 11:19
Այսօր տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի դիտորդական խմբի («Ագոյի խումբ») նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն 2009թ. նոյեմբերին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի դիտորդական խմբի փորձագետների Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքները, կներկայացվի դրանց վերաբերյալ զեկույց:
Զեկույցի արդյունքում հնարավոր է, որ ընդունվի բանաձև:
ArmAr.am












