«Թուրքիան, նախքան ԵՄ-ին անդամակցելու հավակնություն դրսեւորելը, պետք է հաշտվի իր անցյալի հետ». Եվրոպայի հայերի համագումար
Եվրոպայի Հայերի Համագումարը հունվարի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
ԵՀՀ-ը, Հրանտ Դինքի ողբերգական սպանության երրորդ տարելիցին, կրկին իր խորին վշտակցությունը հայտնելով Դինքի ընտանիքին, շնորհակալության խոսք է ուղղում Թուրքիայի դեմոկրատական բոլոր այն անձնավորություններին եւ կազմակերպություններին, որոնք պայքարելով հանուն ժողովրդավարության, նույնպես դատապարտում են հայ ժողովրդի նկարմամբ կատարված ահավոր Ցեղասպանությունը:
ԵՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում եվրոպական բոլոր այն կուսակցություններին եւ պետություններին, որոնք Թուրքիայի` Եվրոմիության անդամակցությունը պայմանավորում են նրա լիակատար ժողովրդականացման հետ` սատարելով 2009 թ. հոկտեմբերի 14-ին Եվրոպական կոմիսիոնի կողմից ներկայացված Եվրոմիության ընդլայնման քաղաքականության վերաբերյալ տարեկան ստրատեգիական փաստաթղթի որոշմանը:
Թուրքիան, նախքան ԵՄ-ին անդամակցելու հավակնություն դրսեւորելը, պետք է հաշտվի իր անցյալի հետ, ապա ժողովրդավարական եւ բարիդրացիական ուղղի ընտրելով` արմատական փոփոխություններ մտցնի օրենսդրական մակարդակով եւ գործնական քայլեր նախաձեռնի իր պետական եւ արժեքային համակարգը բարեփոխելով:
ArmAr.am












