Գլխավոր » Լրահոս

ՊՆ-ն պարզաբանում է. «Թերթում արված մեկնաբանությունները հոդվածի հեղինակի հիվանդ երևակայության արդյունք են»

Հունվար 20, 2010թ. 12:22

hh pn«Ժամանակ» օրաթերթի 2010թ. հունվարի 20-ի համարում, «Ինչո՞ւ էր Օհանյանը գնում Մոսկվա» վերնագրով հոդվածում հեղինակը նշում է, որ հունվարի 13-ին Մոսկվա կատարած այցելության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցել են նաև մի շարք բարձրաստիճան սպաներ, ինչի մասին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի տեղեկացրել լրատվամիջոցներին:

Այս առնչությամբ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչությունը մեկ անգամ ևս նշում է, որ պաշտպանության նախարարի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում նրան չեն ուղեկցել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի և ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետերը: Թերթում արված մնացած մեկնաբանություններն ու վերլուծությունները հոդվածի հեղինակի հիվանդ երևակայության արդյունք են:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն