Իսպանիայի ԱԳ նախարար.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկա կա»
Հունվար 20, 2010թ. 14:11
« Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հաճախակի շփումները դրական դինամիկա են ստեղծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- հունվարի 19-ին Վիեննայում` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵՄ նախագահող Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը:
Նա հույս է հայտնել, որ դրական դինամիկան շարունակություն կունենա:
Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ Մշտական խորհուրդն ամեն շաբաթ Վիեննայում նիստ է անցկացնում, որի ընթացքում քննակվում են ԵԱՀԿ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, եւ համապատասխան որոշումներ են կայացվում:
ArmAr.am












