Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հունվար 20, 2010թ. 14:40

e2b9a37b-b8d0-4654-8e68-015f5436630e-444x333

Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ

Թուրքական «Cumhuriyet» օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ`

Հայաստանի արտգործնախարարը զանգահարել է իր թուրք գործընկերոջն ու հայտնել իր անհանգստությունը Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության կապակցությամբ:

Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Բուրաք Օզուրգերգինը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ Դավութօղլուն Նալբանդյանին հայտնել է, որ, ըստ իրենց, դատարանի որոշման մեջ կան անընդունելի նախապայմաններ:

Թուրքիայի արտգործնախարարը ՀՀ ԱԳ նախարարին նաև հիշեցրել է, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո ինքը սկսել է այդ փաստաթղթերը ներկայացնել թուրք հանրությանը, մեջլիսին և սխալ է կարծել, թե Թուրքիան ձգձգում է գործընթացը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»,- ասել էր նա:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն