Գերակատարել են պետբյուջեի եկամուտների պլանը
2009թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գերակա խնդիրը եղել է երկաթուղային տրանսպորտի ոլորտի իրավական դաշտի ստեղծումը: Բացի այդ, զգալի աշխատանքներ են տարվել ճանապարհատրանսպորտային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ:
Նախարարությունը անցած տարում ձեռնամուխ է եղել և ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրամիջոցների, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ կազմակերողների, ինչպես նաև այս ոլորտում գործող անհատ ձեռներեցների գործունեության լիցենզավորմանը: Արդյունքում իրականացրել է շուրջ 1000 լիցենզավորման գործարք:
2009թ պետական բյուջեի եկամուտների պլանը նախարարությունը գերակատարել է` մուտքագրելով 1552391.0 հզ դրամ: Միայն վարչական իրավախախտումների արդյունքում պետբյուջ է մուտքագրվել 23,9 մլն դրամ, 2008-ին` 12 մլն դրամ:
Ապահովել է կոնցեսիոն սկզբունքով կառավարման հանձնված հայկական երկաթուղու գույքի կառավարումը: Կոնցեսիոների կողմից կատարվել է շուրջ 25մլն դրամի ներդրում:
Ճանապարհաշինության բնագավառում ընդհանուր առմամբ վերանորոգվել են 412կմ երկարությամբ ճանապարհահատվածնր, այդ թվում 112կմ պետական բյուջեի, իսկ 300կմ` ներգրավված վարկային միջոցների հաշվին: Ընթացիկ պահպանություն է իրականացվել շուրջ 3339կմ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին, սպասարկվել է 3 ավտոճանապարհային թունել և 5 կամուրջ: Կազմակերպվել են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու նախագծի իրականացման աշխատանքները, ֆինանսական միջոցների ներգրավման բանակցությունները:
Նախարարության կարևոր ձեռքբերումներից էր` բջջային կապի ոլորտում երրորդ օպերատորի ներգրավումը, ինչը զգալիորեն նվազեցրեց սակագները:
ArmAr.am












