Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքիայի վարչապետը կեղծում է, որ իրենք անկեղծ են եղել

Հունվար 20, 2010թ. 15:29

ERDOXAN1«Մենք ժամանակին այդ արձանագրությունները նույնությամբ միանգամից ուղարկել ենք խորհրդարան առանց որևէ հաստատության միջամտության` այդ կերպ ցույց տալով մեր անկեղծությունը»,- ըստ «Zaman»-ի` ասել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը:

«Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (IKT) գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի հետ հանդիպելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: Իր դժգոհությունը հայտնելով ՀՀ ՍԴ-ի որոշման կապակցությամբ` Թուրքիայի վարչապետը նշել է, որ այդ որոշման տողատակում անհանգստացնող թաքնված մոտեցումներ կան:

«Մենք երբեք հարկադրված համաձայնության չենք կարող գնալ: Անհրաժեշտ է, որ հայկական կողմն ուղղումներ կատարi: Այլապես կարգավորման գործընթացը ստվերում կհայտնվի և էապես կվնասվի»,- ասել է Էրդողանը:

Վերջինս դարձյալ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կարագանա, եթե ղարաբաղյան հարցում առաջընթաց արձանագրվի:

Թուրքական կառավարության ղեկավարն իր հանդուգն հայտարարությամբ, եթե որոշել է հերոսանալ թուրք և ադրբեջանցի հանրության առջև, ապա դա վատթարագույն դոնկիխոտություն է, քանի որ անպտուղ է և անհեռանկար: Հայաստանի Հանրապությունն ունի երկկողմ միջպետական պայմանագրերի սահմանադրականությունն ուսումնասիրելու իրավաընթացակարգային համապատասխան մեխանիզմ, որի վրա երբեք չեն կարող ազդել Անկարայում հնչող տաքգլուխ հայտարարությունները:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն