Կրթական բաեփոխումները կշարունակվեն 2010-ին
Կրթության և գիտության նախարարությունը, ամփոփելով տարին, 2009թ հանրակրթության ոլորտում հիմնական ձեռքբերում է համարում ՀՀ ԱԺ կողմից «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Ոլորտի բարեփոխումների առանցքային խնդիրը 12-ամյա կրթակարգի անցումն էր, 3-ամյա ավագ դպրոցի ծրագրի ներդրումը: 2008-09թթ ուստարում 10 դպրոցներում իրականացված փորձնական ծրագրերի արդյունքում ևս 38 դպրոց վերակազմավորվեց իբրև ավագ դպրոց:
Մասնագիտական կրթության ոլորտում նախարարության քաղաքականությունն ուղղված է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթության բարձր որակի ապահովմանը: Բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցելու համար 2009-ին հաստատվել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի 2-րդ փուլը:
2009թ բուհերում անցկացված ուսումնասիրություների արդյունքում կասեցվել են 13 բուհերի լիցենզիաներ:
2010-ին նախարարությունը շարունակելու է հետամուտ լինել կրթության որակի և մատչելիության խնդրին: Առաջնային են լիելու բարձրագույն կրթության բարեփոխումները, դպրոցական դասագրքերի որակի բարձրացումը, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների հնարավորությունների ընդլայնումը:
ArmAr.am












