Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ճգնաժամը գյուղատնտեսությանը չի վնասել

Հունվար 20, 2010թ. 16:17

Չնայած  համաշխարհային տնտեսական ճգնաժամին` գյուղատնտեսության ոլորտում հարաբերական կայունություն է գրանցվել: Դրա ապացույցն այն է, որ 2009թ հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով, ապահովվել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համախառն արտադրանքի 99,8 %-ը:

Մի շարք մշակաբույսերի, հատկապես խաղողի բերքատվության բարձրացման հաշվին արձանագրվել է համախառն բերքի ավելացում, փոխարենը պակասել է հացահատիկի և կարտոֆիլի համախառն բերքը: Հաշվետու տարում աննախադեպ ծավալների է հասել ծիրանի, խաղողի, դեղձի, կարտոֆիլի արտահանումը:

Պետական աջակցությունը  գյուղատնտեսական  հողօգտագործողներին նպաստել է հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը:

Անասնաբուծության ոլորտի զարգացման նպատակով 2007-09թթ արտերկրից ներկրվել է 1120 գլուխ տոհմային երինջ: Բավականին բարձր գներով Իրան է արտահանվել շուրջ 120հզ գլուխ ոչխար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2 վարկային ծրագրերի շրջանակներում գյուղատնտսական կազմակերպություններին տրամադրվել են 3851,7 հազ. ԱՄն դոլարին համարժեք դրամի վարկեր:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն