Գլխավոր » Լրահոս

Սևանի մակարդակը բարձրացել է 38սմ-ով

Հունվար 20, 2010թ. 16:51

Եթե նախորդ տարիներին ՀՀ բնապահպանության նախարարության համար գերակա խնդիր էր Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը, ապա 2009-ին գերատեսչությունը զբաղված է եղել ջրի մակարդակի բարձրացման հետևանքների  կանխարգելման միջոցառումների իրականացմամբ: Նախորդ տարում ավարտվել են  շուրջ 600 հա անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները:

Նշենք, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2009-ին կազմել է 38 սմ:

Նախարարությունը 2009-ին  ընդլայնել է բնության հատուկ պահպանվող տարածքները` պետական արգելավայրերը:

Տարվա ընթացքում բնաահպանական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում  հայտնաբերվել է բնապահպաական շուրջ 800  խախտում: Տույժ ու տուգանքներ են կիրառվել նաև կենդանական և բուսական աշխարհին հասցրած վնասի համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն