Ներդրումային ծրագրերը` ի նպաստ տնտեսությանը
Ճգնաժամը հնարավորինս մեղմելու և սոցիալական լարվածությունը կանխելու նպատակով` Էկոնոմիկայի նախարարությունը անցյալ տարում մի շարք միջոցառումներ է իրականացրել: Տնտեսական ցնցումներից խուսափելու համար նախարարությունը համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում ներգրավել է շուրջ 700մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրսներ:
Արժույթի միջազգային հիմնադրամը տրամադրել է 500մլն դոլար, Ասիական զարգացման բանկը` 80 մլն դոլար, Եվրամիության հետ բանակցությունները շարունակվում են 100մլն դոլարի բյուջետային աջակցության վերաբերյալ:
Ճգնաժամին դիմակայելու համար իրականացվել են հետազոտական-վերլուծական աշխատանքներ: Նախարարության ուշադրության կենտրոնում է գիտելիքահենք տնտեսության ձևավորումը, արդյունաբերական քաղաքականության իրականացումը, Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորումը և այլ խնդիրներ:
ArmAr.am












