Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Աշխարհին պիտի ցույց տանք, որ Թուրքիան է իրական ձախողողը

Հունվար 20, 2010թ. 17:57

manoynԴաշնակցության բյուրոյի քաղաքական հարցերի եւ հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների մասին Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մասին Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը, այսօր ասել է, որ դա իրենց պարտավորություններից խուսափելու փորձ է:

«Թուրքիան մեղադրում է Հայաստանին, բայց իրականում գործընթացը չի սկսվել հենց Թուրքիայում: Թուրքիան իր կողմից առաջ քաշած նախապայմանները փորձում է բարդել Հայաստանի վրա»,-ասել է Կիրո Մանոյանը:

«Հայաստանն իր պարտավորությունները լի ու լի կատարում է, նույնիսկ այսքան արագ Սահմանադրական դատարանի որոշումը ստանալու կարիք չունեինք, բայց ամեն դեպքում, հիմա խնդիր ունենք համայն աշխարհին ցույց տալ Թուրքիայի իրական տրամադրությունները: Հանկարծ այնպես չստացվի, որ Հայաստանը մեղադրվի արձանագրությունների վավերացումը տապալելու մեջ: Թուրքիան է այդ կեցվածքը որդեգրել, ստորագրումից առաջ, ընթացքում եւ հետո էլ», ասել է ՀՅԴ գործիչը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն