Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Գործազրկության մակարդակը բարձրացել է

Հունվար 20, 2010թ. 18:00

2009-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակեց սոցիալական ոլորտի հակաճգնաժամային ծրագիր, ինչը, թերևս, այդպես էլ չլուծեց ճգնաժամի հարուցած խնդիրները:

Ըստ նախարարության հրապարակած տվյալների, 2009թ դեկտեմբերի 31-ի դրությամբ գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 7,1%` տարեսկզբի 6,3%-ի փոխարեն: Անցնող տարում աշխատանքի է ընդունվել շուրջ 10հզ մարդ, որի 25%-ը երիտասարդներ են:

Նախարարությունը փաստում է, որ 2009-ին կենսաթոշակների  միջին չափը  կազմել է 24.617դրամ. աճը 2008-ի համեմատ` 15,5 % է:

Աշխատանքային օրենսդրության խախտման, աշխատողի իրավունքների ոտնահարման, աշխատողներին չձևակերպելու, ինչպես նաև տեսչության կողմից հայտնաբերված այլ օրինախախտումների համար գանձվել է 70մլն դրամ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն