Սելին Դիոնը «ամենաթանկն է» աշխարհում
Հունվար 20, 2010թ. 18:30
Лента.ru կայքի փոխանցմամբ, ըստ Los Angeles Times թերթի տեղեկատվության, վերջին տասնամյակի «ամենաթանկարժեք» արտիստ է ճանաչվել փոփ երգչուհի Սելին Դիոնը: 10 տարիների ընթացքում նրա վաստակած գումարը կազմել է 747.9 միլիոն դոլար, որից 522.2 միլիոնը երգչուհին ստացել է համերգային գործունեության դիմաց: 5 տարի շարունակ նա անհատական համերգային ծրագրով ելույթներ է ունեցել Լաս-Վեգասի հայտնի խաղատներից մեկում:
ArmAr.am












