Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ ՊՆ-ն բացահայտում է ադրբեջանական կեղծիքը

Հունվար 20, 2010թ. 17:00

g_imageԱյսօր` հունվարի 20-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հարավարևելյան հատվածում` Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում` առավոտյան ժամը 10-ի մոտերքին միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել և արձանագրել են հայ դիրքապահները: Այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:

Վերջինիս տեղեկացմամբ, հայ դիրքապահները նկատել են, որ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական հենակետին մերձակա բաց տարածքում, որի ժամանակ թվով 7 ասկյարների միջև ծագած վեճը վեր է ածվել ծեծկռտուքի, իսկ այնուհետև լսվել են փոխհրաձգության ձայներՔիչ անց դեպքի վայր է հասել շտապ օգնության մի մեքենա և իսկույն հեռացել: Ըստ հաստատված տեղեկության` շտապ օգնության մեքենայով տեղափոխել են միջադեպի արդյունքում տուժված մահամերձ ասկյարի:

«Հատկանշական է, որ նույն այդ դեպքից ընդամենը րոպեներ անց ադրբեջանական լրատվամիջոցները լուր տարածեցին առ այն, թե իբր Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է մեկ զինված հայ, որը փորձում էր անցնել շփման գիծը»:

Մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրների կողմից տարածված այս տեղեկությունը, ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանն ասաց, որ դա ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև ադրբեջանական կողմն, իր սովորության համաձայն, փորձում է դեպքերը ներկայացնել գլխիվայր…

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն