Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

Հունվար 20, 2010թ. 19:41

7a566527ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը ArmAr.am-ի թղթակցին ներկայացնելով  Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում տիրող իրավիճակը, ասել է, թե անցած գիշեր և այսօրվա ընթացքում առաջնագծի մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Ադրբեջանական կողմը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Հորադիզ, Կարախանբեյլի, Կուրոպատկինո, Սարըջանլու, Շխլար և Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն