Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

«Թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացումն անհնար է». թուրք պատգամավոր

Հունվար 20, 2010թ. 20:30

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում չեն քննարկվի, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ադրբեջանի գրավյալ տարածքներից. հայտարարել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր,    միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մարջանը:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը Մարջանը ասել է նաեւ, թե թուրք-ադրբեջանական` բարեկամության եւ եղբայրության սկզբունքների վրա հիմնված հարաբերությունները պաշտոնական Անկարայի համար վեր են ամեն ինչից:

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնում է թուրք ժողովրդին, որը միշտ համերաշխ է եղել Ադրբեջանի ժողովրդի հետ: Այդ իսկ պատճառով թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացումն անհնար է առանց հայ-ադրբեջանական հիմնախնդրի լիակատար լուծման»,- հայտարարել է թուրք խորհրդարանականը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն