Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Սարո Սարյան. «Հարկ է իրազեկել միջազգային հանրությանը, որ պարզ դառնա, թե` ո՞վ է զոհը, և ով` դահիճը»

Հունվար 21, 2010թ. 11:07

71b71b05dfe45d0b52a68d494d3f3a1d20-րդ դարավերջին Ադրբեջանում իրականացված հայերի զանգվածային տեղահանություններն ու ջարդերը շաունակում են  անպատիժ մնալ: Իսկ ջարդերից հրաշքով  ողջ մնացածները շարունակում են հավատալ, որ միջազգային հանրությունը մի օր ճիշտ գնահատական կտա տեղի ունեցածին:

Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ԼՂՀ-ում գործող «Փախստականներ» հասարակական կազմակերպության նախագահ Սարո Սարյանի հետ:

-20-րդ դարավերջին Բաքվում և Սումգայիթում կատարվածն  այլ կերպ չես անվանի, քան Ցեղասպանություն:  Ջարդերը զանգվածային բնույթ չէին ունենա, եթե դրանք չղեկավարվեին Ադրբեջանի ղեկավար մարմինների կողմից, որոնք պետական հսկայական միջոցներ էին ներդրել հայերի կոտորածները կազմակերպելու համար: Ադրբեջանաբնակ մեր հայրենակիցներից շատերը ապաստան գտան անկախությունը վերագտած Արցախում: Նրանց հաջողվել էր  ազատվել ջարդարարի ճիրաններից: Կես միլիոն փրկված հայերի` ավելի քան կեսը մինչ օրս ապրում է Արցախում: Նրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քաղաքացիություն են ստացել և կամաց-կամաց բարելավում են իրենց կենցաղային պայմանները:

Բաքվում և Սումգայիթում կատարվածը մեկ անգամ ևս հայությանը հիշեցրեց 20-րդ դարասկզբի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը:

Ինչու՞ մինչ օրս հայկական երկու պետությունները` Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, չեն պահանջում միջազգային կառույցներից` տալ Բաքվի և Սումգայիթի ջարդերի իրավական և քաղաքական գնահատականը:

–   Կարծում եմ, որ այս առումով  ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պետք է հստակ ռազմավարություն մշակեն.այս ամենի մասին հարկ է իրազեկել միջազգային հանրությանը, որպեսզի վերջիններիս համար պարզ դառնա, թե իրականում ինչ է կատարվել տարածաշրջանում, և ո՞վ է զոհը, իսկ ով` դահիճը:

Ադրբեջանը պետք է փոխհատուցի հայերիս պատճառած` բարոյական և ֆիզիկական վնասի դիմաց: Իսկ սրանք` պարզապես խոսքեր չեն. մարդիկ թողել են իրենց  տուն ու տեղը, ունեցվածքն ու մի կերպ փախել այդ դժոխքից, մարդիկ հարազատներ են կորցրել, կրել   նյութական, հոգեկան ահռելի վնաս:

Ի՞նչ պայմաններում են այսօր ապրում Ադրբեջանից մազապուրծ եղած հայ փախստականները:

-ԼՂՀ իշխանություններն ընդունել են «Փախստականների մասին» օրենք: Համաձայն որի` կրած նյութական վնասի դիմաց նրանց տրվել է փոխհատուցում: Բայց կարծում եմ, որ այս հարցը չպետք է մնա Արցախի ուսերին, փախստականերին պետք է տրվի  միջազգաին կարգավիճակ, որպեսզի նրանք կարողանան օգտվել նաև միջազգային կառույցների օժանդակությունից:  Ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականներն արդեն` առավել քան 10 տարի է ինչ ունեն այդ կարգավիճակը և լիովին օգտվում են   արտոնություններից: Թեպետ իրականում, դժվար է նրանց փախստական համարել: Նրանք Արցախի դեմ պատերազմած մարդիկ են: Բացի այդ, ի տարբերություն հայ փախստականների,  նրանք շատ լավ տեղավորվել են հայերի բնակարաններում, որոնցում հայերն ստեղծել էին` բարեկեցիկ կյանք վարելու հնարավոր բոլոր պայմանները: Հիշենք, որ հայերը Բաքվում շատ լավ են ապրել: Իսկ այսօր, փախստական դարձած այս մարդիկ, ադրբեջանցուն են թողել իրենց` տարիների ստեղծածն ու  ստիպված են ապրել  ոչ հարամարավետ  հանրակացարաններում ու նմանատիպ բնակտարածքներում:

Մի ուրախացնող բան պետք է ասեմ. չնայած առկա դժվարություններին, սակայն, Բաքվի ու Սումգայիթի Ցեղասպանությունից հետո  ԱՊՀ տարբեր երկրներում բնակություն հաստատած մեր հայրենակիցներն այսօր վերադառնում են Արցախ: Վերադարձողների թիվը շատ  ավելի կլինի, եթե Արցախի իշխանությունները կարողանան նրանց բնակարաններ տրամադրել:

Ադրբեջանն այսօր անընդհատ բարձրաձայնում է, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների մասին, շահարկում այդ հարցը, փոխարենը` հայկական կողմը բավական պասիվ է: Ինչու՞:

– Թող զարմանալի չթվա, բայց այդ հարցում, հավանաբար, մեզ «խանգարում» է այն, որ մենք  հաղթանակած  կողմ ենք: Մեր խնդիրների մասին մենք քիչ ենք խոսում, և դա, իրոք,  մեծ մասամբ պայմանավորված է Արցախյան ազատամարտում տարած մեր փառահեղ հաղթանակով: Բայց  միջազգային օրենքների համաձայն,  մենք պետք է տեր կանգնենք մեր բոլոր իրավունքներին: Այս դաշտում մենք պետք է լուրջ  աշխատանք ծավալենք, ու լռեցնենք ստախոս, ոճրագործ ադրբեջանցիներին, որոնք ամեն կերպ միջազգային հանրությանը փորձում են համոզել, որ իրենք հայերից շատ ավելի են տուժել: Մենք էլ պետք է բարձրաձայնենք մեր դժվարությունների ու խնդիրների մասին, որի մեղավորը Ադրբեջանն է:

Արմենուհի Կարեյան


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն