Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Վարչական դատարանի նախագահը կայացրել է անարդար որոշումներ

Հունվար 21, 2010թ. 13:10

Այս կարծիքին է  «Գերագույն խորհուրդ-պատգամավորական  ակումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանը, որի կողմից  Հատուկ  քննչական  ծառայություն  հաղորդում է ներկայացրել այն մասին, որ  Վարչական  դատարանի  նախագահը կայացրել  է  ակնհայտ  անարդար  որոշումներ, ինչպես նաև, ցուցաբերելով  պաշտոնեական  լիազորությունների  ենթադրյալ  չարաշահումներ,  էական վնաս  է  հասցրել  հասարակության  օրինական  շահերին:

Հաղորդման  պատճենը  ուղարկվել  է  նաև  ՀՀ  Արդարադատության  խորհրդի  Կարգապահական  հանձնաժողովին:

Խնդրի  էությունը – 2010թ. հունվարի 1-10  ժամանակահատվածում  Վարչական  դատարանը  չի  աշխատել   և  նրան  հասցեգրված  հայցադիմումները  թիվ  10-րդ  ը/ք-ի ԱԺ լրացուցիչ  ընտրությունում  կատարված  ապօրինությունների  վերաբերյալ, օրենքով սահմանված  ժամկետներում, ստիպված,  ներկայացվել  են   այդ  օրերին  նույնպես  չաշխատող         Հայփոստին, որը  միայն  առաքանիներ  էր  ընդունում, այսինքն  առաքումներ  չի  իրականացրել: Սակայն, քվեարկությունից  հետո, մի  շարք գործերում նախագահող  ՎԴ  նախագահի  կողմից, այդ  հայցադիմումները  կամ  դրանց  վարույթ ընդունելը մերժվել  են  այն  պատճառաբանությամբ, որ  «առարկայազուրկ  են», քանի  որ  քվեարկությունն  արդեն  ավարտվել  է:  Այսինքն, իր  անգործությունը (դատարանի  չաշխատելը)  հիմք  է ընդունել  Ռ.Թորոսյանի  օրինական հայցադիմումների  մերժման  համար:

Ավելին, վարույթ  ընդունելու  մերժման  մասին   որոշումները  ժամանակին  չի  տրամադրել  հայցվորին’ չապահովելով  հայցադիմումների  քննությունը  մինչև  քվեարկության  արդյունքների   վերջնական  ամփոփումը: Նշենք  նաև, որ  այդ հայցադիմումների  քննությունը   պետք  ավարտվեր  անգամ  մինչև  քվեարկությունը:

Արդյունքում, ԸԸՀ  տեղեկատվություն  է ներկայացվել այն  մասին, որ  Վարչական  դատարանում  չկան  չքննված  հայցադիմումներ, ինչն  էլ  հնարավորություն  է տվել  ԸԸՀ-ին  ժամանակից  շուտ   ամփոփել  ընտրության  արդյունքները:

«Գերագույն խորհուրդ-պատգամավորական  ակումբ» ՀԿ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն