Ձերբակալվել է Իգդիրի քաղաքապետը
Հունվար 21, 2010թ. 13:47
Թուրք իրավապահները այսօր` առավոտյան, ձերբակալել են Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշին և «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նրա 10 գործընկերներին:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նրանք կասկածվում են զինված խմբավորում ստեղծելու մեջ: Գյունեշի կուսակցությունը համարվում է քրդամետ կուսակցություն, որի գործունեությունը անցյալ տարեվերջին արգելել էր Սահմանադրական դատարանը:
ArmAr.am












