Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Որն է ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձանագրած հաջողության գաղտնիքը

Հունվար 21, 2010թ. 13:55

YIRIKYANԱյս առումով նոր բացահայտումների  հնարավորություն  է ստացել  հետաքրքրություն դրսևորած կանանց լսարանը: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության անդամներն ու նրանց աջակցությամբ առաջնորդության դասընթացներ  անցածները, իրենց հմտությունները հարստացրել են Հայաստանի բջջային առաջատար օպերատորի փոխանցած փորձով:

ՀԵԿԱ-ն կարևոր է համարում ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ կանանց տրված ինքնադրսևորման հնարավորությունը: Առավել ինքնավստահ լինելու և լիարժեք քայլեր կատարելու հարցում էլ` կուտակած գիտելիքները կառավարման մշակույթի ոլորտում զարգացնելու հնարավորությունը: Հատկապես դրանով է պայմանավորված ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ կազմակերպության համագործակցությունը:

Արդյունավետ կառավարման ճանապարհը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գնահատմամբ, սկսվում է ընկերության ներսում արժեքային քաղաքակիրթ ու բարոյական համակարգի ներդրումից և շարունակվում` յուրաքանչյուրի նկատմամբ դրսևորվող հոգատարությամբ, նրանց գնահատելու, խրախուսելու և  կատարելագործվելու համար ընձեռած հնարավորությամբ: Կառավարման քաղաքակիրթ այդ մոդելի հիմքում նաև խտրականությունը բացառելն է:

«Անկախ զբաղեցրած դիրքից և պատասխանատվության չափաբաժնից, ՎիվաՍելՄՏՍի ընտանիքում բոլորի համար ընդհանուր է կարևոր մի արժեք` հարգանքը: Միայն պահանջելու ղեկավարի մոտեցումն անհեռանկար է ու մերժված: Կարևոր է մեզանում արմատավորված այն հոգեբանությունը, որ հարգանքը ծնում է պատասխանատվության մեծ զգացում, նվիրում և կազմակերպության առաջընթացն ապահովելու համար` նույնիսկ անհնարինը հնարավոր դարձնելու ցանկություն: Ակնհայտ է, որ աշխատակիցների ջանքերը պետք է լինեն գնահատված` անկախ նրանց տարիքից կամ սեռից»,- ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Հանդիպումն անցավ անմիջական մթնոլորտում` ակտիվ հարցադրումների և դրանց տրվող անկեղծ պատասխանների ուղեկցությամբ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն