Գլխավոր » Լրահոս

ՀՀ երկրորդ նախագահ`ՌոբերտՔոչարյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

Հունվար 21, 2010թ. 15:02

Իրանի ԶԼՄ-ները հաղորդում են,որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթթաքիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, Մոթթաքին ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

«Տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցությունն ունի բավարար պոտենցիալ՝ խաղաղության, բարեկեցության եւ հանդարտության համար»,- հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ:

«Նրանք, ովքեր դավեր են նյութում մեր դեմ, շատ թույլ են, եւ հզոր երկրները արդարության իրենց ձգտման մեջ գտնվում են ճիշտ ճանապարհի վրա, որ որոշվում է երկկողմ հարաբերությունների համագործակցության մակարդակի բարձրացմամբ»,- հայտարարել է Ահմադինեջադը:

Ռոբերտ Քոչարյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել երկկողմ հարաբերությունները հարևան Իրանի հետ.«Մեր երկրները բավարար պոտենցիալ ունեն երկկողմ կապերի զարգացման և տարածաշրջանային համագործակցության մակարդակի բարձրացման համար»:

Իրանի նախագահը,   հավելել է, որ կողմերը լի են վճռականությամբ՝ իրականացնել համատեղ ծրագրեր եւ ակտիվ դեր խաղալ տարածաշրջանային գործընթացներում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն