Կոկոև. «Սումգայիթը ԽՍՀՄ տարածքում ազգամիջյան ապագա պատերազմների չարագուշակ նախադեպն էր»
«Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու որոշմանն ադրբեջանցիները պատասխանեցին Սումգայիթի հայ բնակչության արյունոտ միջնադարյան կոտորածով»: Այս մասին գրում է Հարավային Օսիայի խորհրդարանի անդամ, պետհամալսարանի դասախոս, քաղաքագետ Գենադի Կոկոևն, իր` «Հարավային Օսիա. ճանապարհ դեպի ազատություն» գրքում: Նա նշում է, որ կոտորվել են մի քանի հարյուր հայեր, և դահիճները խտրականություն չեն դրել կանանց, երեխաների եւ ծերերի միջև։
«Սումգայիթը ԽՍՀՄ տարածքում ազգամիջյան ապագա պատերազմների չարագուշակ նախադեպն էր։ Փաստը, որ սումգայիթյան ջարդին չտրվեց իրավա– քաղաքական գնահատական երկրի ղեկավարության կողմից, իսկ արյունահեղության մեղավորներն էլ չկրեցին արժանի պատիժ, ծայրահեղ բացասաբար ազդեց ընդհանուր քաղաքական իրավիճակի եւ սոցիալական հոգեբանության վրա. ծայրահեղականներն անպատիժ զգացին իրեն, չէ՞ որ Սումգայիթում իրավապահ մարմինները ոչ միայն չխոչընդոտեցին զինված ջարդարարներին, այլ անգամ սադրեցին նրանց։ Ինչ վերաբերում է Միության քաղաքական ղեկավարությանը, ապա նա ազգամիջյան փոխհարաբերությունների պարզաբանումներին բացարձակ անպատրաստ էր»,- գրել է Կոկոևը։
ArmAr.am












