Եգիպտոսում Ադրբեջանի պատմությունը Ադրբեջանից լավ գիտեն
Հունվար 21, 2010թ. 19:10
Կահիրեում Ադրբեջանի դեսպանատունը նոտա է հղել Եգիպտոսի ԱԳ նախարարությանը, քանի որ եգիպտական տեղեկատվական կայքերից մեկում զետեղվել է Ադրբեջանի քարտեզը` առանց Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի, որոնք ընդգրկված են եղել Հայաստանի կազմում:
Ի դեպ, այդ քարտեզը պարունակող հոդվածը նվիրված է եղել Բաքվում անցկացվելիք եգիպտական կինոյի շաբաթին, որը կնպաստի ադրբեջանա-եգիպտական մշակութային կապերի ամրապնդմանը:
ArmAr.am












