Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին
Հունվարի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Ամփոփելով Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության նախորդ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:
Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:
Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:
Զրուցակիցներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:












