Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Էրգենեկոն փողոցը` Հրանտ Դինքի անունո՞վ

Հունվար 22, 2010թ. 09:00

HRANT_DINK_STREET (1)Թուրքական առասպելի համաձայն, Էրգենեկոնն առասպելական վայր է Ալթայի լեռներում, որտեղ թուրքերի բոլոր նախնիները ժամանակին սպանվել են: Միայն մի երեխա է փրկվել, որին գայլն է խնամել: Հետագայում նրա ժառանգները բազմացել են, ու երբ դաշտավայրն այլևս չի հերիքել ապրելու համար, նրանք ուղիներ  են փնտրել լեռներից այն կողմ անցնելու համար: Այստեղ ևս նրանց օգնության է հասել գայլը՝ լեռնանցք բացելով և այդտեղից նրանց դուրս բերելով:

Էրգենեկոնն այնքան սիրված առասպել է եղել թուրք ծայրահեղականների ու քեմալիստ  ազգայնամոլների համար, որ նրանք իրենց խումբը անվանակոչել են այդ անունով: Խումբը սերտ կապեր է ունեցել զինվորականների հետ և բազմաթիվ հանցագործություններ գործել, այդ թվում՝ Դինքի սպանությունը: Ներկայումս Թուրքիայում  «Էրգենեկոն» խմբի նկատմամբ հետաքննություն է իրականացվում:

Ստամբուլում կա Էրգենեկոն անունը կրող փողոց: Ուշագրավն այն է, որ հետայսու այն կկոչվի հայ լրագրող Հրանտ Դինքի անունով… Եվ ահա, Դինքի սպանության երրորդ տարելիցին տեղի է ունեցել փողոցի վերանվանումը:

Ինչպես հաղորդում է «The Armenian Weekly» շաբաթաթերթը, «Ակոս» թերթի խմբագրատան հարևանությամբ գտնվող փողոցում, այդ անձրևոտ օրը բազմաթիվ մարդիկ էին հավաքվել՝ անվանափոխությանն ականատես լինելու համար:

Ըստ տեղեկությունների, անվանափոխության նախաձեռնությունը պատկանում է «Art for Peace» (Արվեստը  հանուն խաղաղության) խմբին: Այն դիմել էր քաղաքապետին, որ անվանափոխությունը պաշտոնապես կատարվի, սակայն քաղաքապետի հետ հանդիպել չի հաջողվել և նախաձեռնող խումբն ինքնուրույն է կատարել անվանափոխությունը:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն