Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ինչու՞ են սխալվում հատկապես Ադրբեջանի քարտեզը գծելիս

Հունվար 22, 2010թ. 10:30

azerbajanՀիմա էլ Վրաստանի ադրբեջանական դեսպանատունն է նոտա հղել Վրաստանի ԱԳՆ-ին, բողոքելով, որ Ռուսթավի քաղաքում տեղադրված ցուցավահանակներից մեկի վրա Նախիջևանը պատկերված է հայկական դրոշի ներքո: Վահանակը տեղադրել է ավտոշուկայով զբաղվող ուկրաինական մի ընկերություն:

Երեկ էլ Եգիպտոսի ադրբեջանական դեսպանատունն էր նոտա հղել Եգիպտոսի ԱԳՆ-ին և կրկին Ադրբեջանի քարտեզի կապակցությամբ, որը տեղադրվել էր եգիպտական կայքերից մեկում, և որտեղ Ադրբեջանը ներկայացված էր առանց Արցախի և Նախիջևանի:

Ակամայից հիշում ես «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի հայտնի արտահայտությունը. «Ինչու՞ են գողանում հատկապես ձեր ավտոմեքենան»: Այսինքն, ինչու՞ են սխալվում հատկապես Ադրբեջանի քարտեզը գծելիս: Նման բան լինում է սովորաբար տարածքային նոր կազմավորումների դեպքում կամ թքած կպցրած երկրների, որոնցից ոչ մեկը գլուխ չի հանում:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն