Գլխավոր » Լրահոս

Եվրախորհուրդն իր գնահատականը տվել է դեռ 1993թ. հունվարի 21-ին

Հունվար 22, 2010թ. 11:17

evro1993թ. հունվարի 21-ին Եվրախորհուրդը ընդունեց որոշում, որում ներկայացվում է  «Ադրբեջանից բռնի տեղահանված» ավելի քան 300 հազար հայերի ողբերգական վիճակը:

Որոշման մեջ նշված է, որ ԵԽ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող «դաժան շրջափակումը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում»:

Փաստաթղթում արտահայտված է հիշյալ կառույցի հստակ դիրքորոշումն այն մասին, որ «Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակումը և դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամը նպատակ ունեն Հայաստանին ներքաշել զինված հակամարտության մեջ»:

1993թ. հունվարի 26

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն