Շավարշ Քոչարյան. «Թուրքիայի նպատակն է քողարկել սեփական մեղքն ու մեղադրել Հայաստանին»
« Այն ինչ արձանագրել է Հայաստանի Սահմանադրական դատարանը, չի հակասում արձանագրությունների ոգուն և տառին: Այլ բան է, որ թուրքական կողմն իր իսկ կողմից անհարկի ձգձգումներն ու նախապայմանների առաջադրումը քողարկելու համար, փորձում է մեղադրել հայկական կողմին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարի գնահատմամբ, սակայն այսօր միջազգային հանրության ճնշումն ուղղված է Թուրքիայի դեմ: «Թուրքական կողմը փորձում է առավելագույնս քամել իր օգտին: Բայց դա նրան չի հաջողվի»: Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ, թուրքական կողմի բարձրացրած արհեստածին աղմուկի քաղաքական նպատակն է` այն ինչ իրենց չհաջողվեց անել արձանագրությունների ստորագրման ժամանակ, փորձել իրականացնել այսօր»:
Ըստ փոխնախարարի, Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշել ու այսօր հայտնվել է միջնորդ կողմերի, միջազգային հանրության ճնշման տակ:
ArmAr.am












