Օլեգ Եսայանը փոխարինել է Արմեն Սմբատյանին
Անցած տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ընտրվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն: Այդ կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Սմբատյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում:
1970թ. ավարտել է Երեւանի Պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու (1985թ., Մոսկվայի Կառավարման ինստիտուտ), դոցենտ, ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (հայկական բաժանմունք), Բնության եւ հասարակության մասին գիտությունների ակադեմիայի ու Աշխարհի ժողովուրդների հոգեւոր մերձեցման միջազգային ակադեմիայի իսկական անդամ։
Աշխատանքային գործունեությունը`
1970-1972թթ.` Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի գործադիր կոմիտե,
1972-1974թթ.` կոմերիտմիության եւ կուսակցության Մարտունու շրջանային
մարմիններ,
1974-1989թթ.` դասավանդում Ստեփանակերտի մանկավարժական
ինստիտուտում,
1989-1991թթ.` Լեռնային Ղարաբաղի Հատուկ կառավարման կոմիտե, բաժնի
վարիչ,
Կուսակցության Մարտունու շրանային կոմիտեի առաջին
քարտուղար,
Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների
մարզային խորհրդի նախագահի առաջին տեղակալ,
1992թ.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների
խորհրդի նախագահ,
1993-1996թթ.` Արցախի Պետական համալսարան, ամբիոնի վարիչ, դեկան,
պրոռեկտոր,
1996-1997թթ.` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության,
պետռեգիստրի եւ անալիզի պետական վարչության պետ,
1997-2005թթ.` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ եւ երրորդ
գումարման Ազգային Ժողովի նախագահ,
2005-2006թթ.` Հայաստանի Հանրապետության արժեթղթերի Պետական
հանձնաժողովի նախագահ։
1993-ից 2003թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացրել է բազմաթիվ միջազգային ֆորումներում՝ Ռուսաստանում, Սերբիայում, Ֆինլանդիայում, Դանիայում եւ Ֆրանսիայում։
Տնտեսագիտության տեսության բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է։
1994թ.-ին ընտրվել է արեւելաեվրոպական եւ հոգեպես մտերիմ ժողովուրդների Միջազգային կոնգրեսի համանախագահ:
2006թ. հունիսից մինչ նոր նշանակումը զբաղեցրել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի, Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնը։
Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան:
ArmAr.am
Հանրապետության Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Օլեգ Եսայանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նստավայրը՝ Մոսկվա:
ArmAr.am












