Գլխավոր » Լրահոս

ԵԱՀԿ Մինսկի խումբ.«Սերժ Սարգսյանին ներկայացվել է 2007 թվականի Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը»

Հունվար 22, 2010թ. 15:34

mnskԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ամփոփվում է միջնորդների տարածաշրջանային վերջին այցը:

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում այսօր հրապարկված հաղորդագրության համաձայն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ վերահաստատել են բանակցություններին իրենց լուրջ մոտեցումը:

«Սերժ Սարգսյանին ներկայացվել է 2007 թվականի Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որը ներառում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ վերջին ձեւակերպումները: Անցած տարվա դեկտեմբերին նորացված փաստաթուղթը ներկայացվել էր նաեւ Իլհամ Ալիեւին»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ միջնորդները Բաքվից ուղեւորվում են Աստանա` Ղազախստանի ղեկավարության հետ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, որից հետո Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն կմեկնեն Սոչի, որտեղ հունվարի 25-ին կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն