Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավման քաղաքականությունը որևէ կապ չունի տնտեսության հիվանդությունը բուժելու հետ

Հունվար 22, 2010թ. 16:13

Անցած տարում մեր երկիրը տնտեսական ցնցումներից հնարավորինս խուսափելու համար հսկայական վարկային միջոցներ ներգրավեց Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից: Վարկային ռեսուրսների ներգրավման գործընթացը շարունակվում է. երեկ

գործադիրը որոշում ընդունեց 100 մլն եվրոյի վարկ վերցնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից: Թե որքանով է ճիշտ պետության վարկային այս քաղաքականությունը, ArmAr-ին պարզաբանում է  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը:

«Տնտեսության աշխուժացման անվան տակ բավական մեծ վարկային ռեսուրսներ ենք ներգրավել, որոնք, ցավոք, նպատակին չեն ուղղվում: Դիտարկելով կառավարության վարած քաղաքականությունը` կարելի է ասել, որ կառավարությունը չի պատկերացնում մեր տնտեսության իրական վիճակը, և արտաքին պարտքի ներգրավման քաղաքականությունը որևէ կապ չունի տնտեսության հիվանդությունը բուժելու հետ:

Պատգամավորը համոզված է, որ կառավարությունը  չգիտե կամ չտեսնելու է տալիս տնտեսության հիվանդության պատճառները, չգիտե, թե ինչ ռեսուրսներ ունենք. «Որովհետև, երբ խոսում ենք տնտեսության մենաշնորհային քաղաքականության, նպատակային  սոցիալական քաղաքականության, աշխատավարձերի բարձրացման մասին, կառավարությունից քար լռություն ենք ստանում: Սրանից կարելի է եզրակացնել, որ կառավարությունը չի տիրապետում տնտեսության առողջացման ծրագրին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն