Գլխավոր » Լրահոս

Սերգեյ Լավրով. «Երկու սկզբունքներն էլ հավասարազոր են, դրանցից ոչ մեկը ավելի բարձր դասվել չի կարող»

Հունվար 22, 2010թ. 15:45

lavrov«Սերժ ՍարգսյանԻլհամ Ալիև անցյալ տարվա ակտիվ երկխոսությունը տպավորիչ առաջընթաց չարձանագրեց, բայց վստահաբար ամրապնդեց երկու երկրների նախագահների միջեւ հարաբերությունները, ինչը թույլ տվեց նրանց խորամուխ լինել այն հարցերում, որոնք պենք է լուծվեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ

Նա ասել է, որ պաշտոնական Մոսկվան ակտիվորեն սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսությանը:

Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցին` ո՞րն է ավելի կարեւոր` տարածքային ամբողջականության, թե ազգերի ինքնորոշման սկզբունքը, Սերգեյ Լավրովն ասել էԵրկու սկզբունքներն էլ հավասարազոր են, դրանցից ոչ մեկը ավելի բարձր դասվել չի կարող»:

Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ միջազգային իրավունքը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները դիտարկում է որպես հավասարազոր:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն