Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ԱԳ նախարար. « Ղարաբաղյան գործընթացին չենք օգնի ոչ «արհեստական արագացմամբ», ոչ էլ «արհեստական դանդաղեցմամբ»

Հունվար 22, 2010թ. 16:44

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում հունվարի 25-ին Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունենալիք եռակողմ հանդիպման առնչությամբ, այսօր ասել է, թե  Հայաստանը շնորհակալ է այն ջանքերի ու աջակցության համար, որ ցուցաբերում է Ռուսատանի Դաշնության նախագահը` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված գործընթացում:

Նախարարը` գնահատելով անցած տարին, նկատել է, թե. «2009թ. բավական ինտենսիվ բանակցությունների տարի էր. եռանախագահների կողմից կազմակերպվեց`  վեց,  Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ երեք եռակողմ հանդիպում, այսինքն՝ 9 հանդիպում է կայացել»:

Էդվարդ Նալբանդյանի դիտարկմամբ, այդ հանդիպումներում նկատելի է դրական տեղաշարժըԱկնհայտ է 2009 թվականի դրական դինամիկան, և մենք այն կպահպանենք նաև 2010թվականին»:

Միջնորդ երկրները շարունակում են իրենց հայտարարություններում կարևորել այն հանգամանքը, թե պետք է արագացնել Ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող գործընթացն ու նոր թափ հաղորդել դրանց: Մինչդեռ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ամենևին չի կարևորում  գործընթացի ոչ` «արհեստական արագացումը», ոչ էլ «արհեստական դադաղեցումը»:  Նա համոզված է, որ նման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում պարզապես չենք կարող` « օգուտ տալ գործընթացին»: «Գործընթացը գնում է իր հունով և այս բանակցությունները ցույց են տալիս, որ եթե դրական դինամիկա չլիներ, ապա նախագահներն 9 անգամ  չէին հանդիպի։ Մենք պետք է փորձենք 2010թ. էլ պահպանել այդ դրական դինամիկան»,- իր խոսքը եզրափակեց  ՀՀ ԱԳ նախարարը։

Հիշեցնեք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են ներկայացրել 2007 թվականի Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որը ներառում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ վերջին ձեւակերպումները:

Թե դրանք ինչ նոր շեշտադրումներ են պարունակում, դեռ անհայտ է հայաստանյան քաղաքական հանրությանը:

Ի դեպ, փաստաթղթի նորացված տարբերակը անցած տարվա դեկտեմբերին  ներկայացվել էր նաեւ Իլհամ Ալիեւին:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն