Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքիայի արտգործնախարարը զանգահարել է Հիլարի Քլինթոնին

Հունվար 25, 2010թ. 07:30

thumbԹուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այն իրկանացվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը: Հղում տալով արտգործնախարարության աղբյուրներին` «CnnTurk»-ը տեղեկացնում է, որ Դավութօղլուն Քլինթոնին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և Թուրքիայի մտահոգությունները դրանց շուրջ:

Դավութօղլուն ամերիկացի իր պաշտոնակցին հայտնել է Անկարայի դժգոհության մասին` կապված Հայաստանի Սահմանադրական դատարանի արձանագրությունների վերաբերյալ ընդունած որոշման հետ: Թուրք արտգործնախարարը Քլինթոնին ասել է, որ այդ որոշումը վնասում է արձանագրությունների էությանը` միևնույն ժամանակ ընդգծելով, թե ողջ գործընթացի ժամանակ Թուրքիան վճռականորեն ցուցաբերել է քաղաքական կամք: Դավութօղլուն նաև նշել է այն անհրաժեշտության մասին, որ պետք է թույլ չտալ, որ կարգավորման գործընթացի տիրույթից դուրս գտնվող տարրերը, ըստ նրա, այդ թվում և ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշումը, վնաս հասցնեն բուն գործընթացին:

Տեղեկացվում է նաև, Քլինթոն-Դավութօղլու հեռախոսազրույցի ընթացքում որոշվել է առաջիկա օրերին շփում կազմակերպել գործընթացի շահագրգիռ կողմերի միջև (ԱՄՆ, Շվեյցարիա, Ռուսաստան և Ֆրանսիա)` գործընթացն առաջ մղելու և անհրաժեշտ քայլեր կատարելու համար:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն