Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ուշադրության կենտրոնում է Շուշին

Հունվար 25, 2010թ. 08:30

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հանդիպում է ունեցել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակության անդամների հետ` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերը: Հատուկ ուշադրության կենտրոնում էին Շուշի քաղաքում կատարվելիք շինարարական աշխատանքները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հաշվի առնելով համայն հայության համար Շուշիի նշանակությունը, անհրաժեշտ է նախատեսված ծրագրերն իրականացնել որակով եւ սահմանված ժամկետում` լայնորեն լուսաբանելով աշխատանքների ընթացքը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն