Ադրբեջանում խոսքի ազատության վիճակը շա~տ վատ է
Հունվար 25, 2010թ. 10:43
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն` խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Ադրբեջանում շատ վատ է:
Երկրի իշխանությունները հալածում են լրագրողներին` նրանց դեմ չափից ավելի եռանդագին օգտագործելով զրպարտության համար քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը: Զեկույցում հիշատակված են ազատազրկման դատապարտված բլոգերներ Է.Միլլինի և Ա.Հաջիզադեի, լրագրողներ Է.Ֆատուլաևի ու Հ.Զախիդի անունները:
ArmAr.am












