Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվի

Հունվար 25, 2010թ. 10:45

ExxvԱյսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային լիագումար նիստը, որը կշարունակվի մինչև հունվարի 29-ը:   ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ  ձմեռային այս նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվի, այդ թվում նաև` ՀՀ ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացույթունը: «ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլումբիեն ուղղակի կներկայացնեն իրենց վերջնական զեկույցը հանձնաժողովի եզրակացության մասին»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություն է տեի ունեցել. ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին փոխարինել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն