Պարզվում է` թուրքի երկնային տեսակն էլ կա. ցամաքայինը միայն գիտեինք
Արցախյան հակամարտության սկզբնական շրջանում, երբ կոմկուսի փեշերի տակ բոլոր հարցերը բացառապես «խաղաղ» ճանապարհով էին կարգավորվում, բնականաբար, ասպարեզ հանվեցին փաստաթղթեր, պայմանագրեր և Արցախի հայկականությունն ապացուցող պատմական զանազան տեղեկագրեր, որոնց նպատակը կրեմլյան կլոր կամ քառակուսի գլուխների մեջ իմացական հանգույցներ աշխուժացնելով` պատմական ճշմարտությունը վերականգնելն էր: Այլ ճանապարհ ժամանակի տեսահորիզոնում չէր գծագրվում: Հայ-ադրբեջանական քարոզչական պայքարն էլ այդ ժամանակ /նաև հիմա/ ծավալվում էր Արցախի տարածքի նկատմամբ պատմական իրավունքների ապացուցման հունով:
Մենք վկայակոչում էինք պատմությունը, պատմաճարտարապետական հազարավոր հուշարձանները, դարավանդ գրավոր աղբյուրները, իսկ խաշնարած թուրքը, լավ յուրացրած այս աշխարհում ընդունված ճշմարտության իրական գինը, պատմություն էր շինում ու ասպարեզ հանում: Ուղղակի ասում էր /և է/, որ դրանք մերը չեն, իրենցն են, որ տարածաշրջանի բնիկներն իրենք են, մենք` եկվորները: Բոլորիս քաջածանոթ պատմություն է: Վերին ատյանի «դատավորներն էլ» իրենց քաղաքական շահերի թելադրանքով ժամանակ առ ժամանակ ծամծմում էին այս կամ այն թեզը, բթությամբ քողածածկում ճշմարտությունը և անընդհատ բորբոքում կրակը:
Պայքարի տարիների ընթացքում վերջապես սովորեցինք, որ պատմական իրավունքի հավաստիությունը դեռևս անբավարար է ճշմարտության միայն պատրանքով յոլա գնացող այս աշխարհում արդարության հասնելու համար: Առաջնայինն ու միակ ընդունելին այդ իրավունքը պարտադրելու կարողությունն է: Վերջինիս առկայությունը միայն բավական է, որ մնացյալ ամեն ինչ դառնա հովվերգություն: Վերջապես սովորեցինք և մեր ճշմարտությունը հաստատեցինք համազարկով: Հետո նորից: Եվ վերջնականապես տեր եղանք մեր նախնյաց թողած հուշարձաններին, հողին, հարազատորեն հաղորդակցվեցինք Ոգուն:
Նախապես իրեն հնադար խցկող, այս տարածաշրջանի բնիկ համարող թուրքը, որ խաչքարը համարում է իրենը, բազում հուշարձանների հայատառ արձանագրությունները համարում է իրենը, նախնադարյան ժայռապատկերները համարում է իր նախնիների նկարչական տաղանդի արտահայտություններ` առանց հաշվի առնելու, որ նախնադարում ընտանի դարձած ոչխար չկար, որ թուրք էլ լիներ, հիմա…մոռացել է այդ մասին: Այսինքն, մեկ-մեկ ներսը դուրս է պրծնում:
Օրերս ադրբեջանական կայքերը տեղեկացրին, որ Մոնղոլիան պաշտոնական պատվիրակության մակարդակով պատրաստվում է Թուրքիայից 20.000 տղամարդ «ներկրել» Մոնղոլիա, որտեղ ռուսական բազմամյա տիրապետության հետևանքով տղամարդիկ համ պակասել են, համ ծուլացել: Աշխատասեր թուրքերի կարիք կա այսինքն: Բայց թե ինչու են մոնղոլները կանգ առել հատկապես թուրքերի վրա, մենք հո լավ գիտենք: Գիտենք, որ սրանք` «բնիկները», նրանց անառակ որդիներն են, որ չեն վերադարձել տուն:
Եվ ինչ են գրում թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները.«Ժամանակակից Մոնղոլիային և թուրքալեզու երկրներին շատ բան է կապում` սկսած Օրխո-Ենիսեյան գրավոր հուշարձաններից, մինչև երկնային թուրքերի հնագույն մշակութային հետքերը» / Vesti.Az, 22.01, հղում` թուրքական ԶԼՄ-ներ/: Թե այդ ինչ «երկնային» թուրքեր են, միայն իրենց է հայտնի, բայց մնացածն անկասկած է: Ակամայից հիշեցի, որ տարիներ առաջ Բաքվում «բնիկները» թանգարան էին բացել /Ալիևն էլ ժապավենը կտրել էր/, ուր ցուցադրվել էին Օրխո-Ենիսեյան մշակույթի նմուշներ, ինչ-որ սալիկներ և այլն: Թե դա ում մշակույթն է, Աստված գիտե, բայց վաթանի կարոտը երբեմն ի հայտ է գալիս:
«Կոյունլու» մտածողությամբ մոռանում են, սակայն, որ այդ կարգի տեղեկատվությամբ հավաստում-փաստում են հեռավորարևելյան այն միջցեղային արգանդի գոյությունը, ուր խմորվելով ու խմորվելով` դեպի Արևմուտք հորդաց մարդաձի խառնամբոխը` հլու էգերի պատրաստակամ բազմությամբ: Բայց խաշնարածի հիշողությունը կարճ է` արոտից արոտ. նախորդը միշտ մոռացվում է: Վաչկատունին բնորոշ հատկություն` «երկնային» թուրքերի հետնորդներին վայել:
Ավիկ Մարության












