Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Սկսվել է Եռակողմ հանդիպումը

Հունվար 25, 2010թ. 13:31

Սոչիի  «Grand Hotel Polyana»  հյուրանոցում այս պահին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ընթանում է եռակողմ հանդիպումը։

Հայկական կողմից բանակցություններին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը։

Ռուսական կողմից՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։ Ադրբեջանական կողմից՝ նախագահ Իհլամ Ալիևը, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

Այսօր նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն