Տրանսկովկասյան մայրուղին փակ է
Հունվար 25, 2010թ. 14:17
Տրանսկովկասյան մայրուղին նախօրեից` ժամը 21-ից, ձնահոսքի պատճառով, երթեւեկության համար փակ է:
Լեռնալանջերին ձյան բարձրությունը հասել է 80 սանտիմետրի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ուժեղ ձնահոսքը թույլ չի տալիս վերականգնել երթեւեկությունը:
Չնայած վատ տեսանելիությանը՝ համապատասխան ծառայությունների աշխատակիցները մաքրում են ճանապարհը, սակայն այն բացելու մասին խոսելը դեռ վաղ է:
ArmAr.am












