Երևան կժամանի Յուրի Լուժկովը
Հունվար 25, 2010թ. 15:41
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունվարի 29-30-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում կքննարկվեն Մոսկվայի և Երևանի 2008-2011 թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերվող հարցեր, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրներ:
Պաշտոնական այցի ընթացքում կստորագրվի «Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր:
Նախատեսվում է նաև համագործակցության ծրագրերի ստորագրում Երևանի Կենտրոն և Մոսկվայի Կենտրոնական, Ավան և Հյուսիսային վարչական շրջանների միջև։
ArmAr.am












