Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ռալֆ Յիրիկյան.«Ձգտեք միշտ լինել լավատես և հետևողական»

Հունվար 25, 2010թ. 15:42

vivacellՀայաստանի աշխատաշուկայում ակտիվություն մտցնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը ցանկանում են տարածված տեսնել Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի (ՄՏՎԻՀ) ուսանողները

22-ը հունվարի, 2009թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ՚» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել տևական ժամանակ բջջային առաջատար օպերատորի փորձն ուսումնասիրող ուսանողների առջև:

Տնտեսագիտության  հիմունքներն ու գիտելիքներն ուսումնասիրող ուսանողները, որոնց մի մասը Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիներ են, համամիտ են Հայաստանի բջջային առաջատար օպերատորի գլխավոր տնօրենի այն դիտարկմանը, որ, աշխատաշուկա ձևավորելով` կարելի է նպաստել երկրի զարգացմանը:

Հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալու փաստն ուսանողները համարում են լավ հնարավորություն` տեղում իրավիճակը վերլուծելու, գնահատելու և մասնագիտությամբ աշխատելու համար: Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության նրբություններն ուսումնասիրող ուսանողները եկել են այն համոզման, որ այդ տեսանկյունից շատերի համար օգտակար կարող է լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը:

Հայաստանի բջջային առաջատար օպերատորը ողջունում է ժամանակակից մեթոդներով զինվելու ուսանողների ձգտումը: Ընկերության հաջողություններն ու որդեգրած արժեհամակարգը լսարանին ներկայացրեց գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

,Ցանկացած ուղի լի է մարտահրավերներով: Դրանում միայն բարդություն տեսնելն արդեն իսկ ձախողում է: Հավատով, նվիրմամբ  ու եռանդով նպատակին ձգտելը ցանկացած նախաձեռնության հարցում  կարող է երաշխավորել ցանկալի արդյունք: ՎիվաՍել-ՄՏՍ-ում բոլորն առաջնորդվում են  այդ սկզբունքով: Արդյունքներն ակնհայտ են: Ձգտեք միշտ լինել լավատես և հետևողական.,- ուսանողներին հորդորեց ընկերության գլխավոր տնօրենը:

Ուսանողները հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց ձեռքբերումները` ակնկալելով նոր հանդիպումներ և հետագա համագործակցություն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն