Սոչիում ավարտվել է եռակողմ հանդիպումը
Հունվար 25, 2010թ. 15:56
Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարները։
Հանդիպման վերջում նախագահներին են միացել բանակցությունների մասնակից երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը:
Հենց այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կուղեւորվեն Ադլեր, որտեղ կանցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցությունների եւս մեկ փուլ:
ArmAr.am












