Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Ռուսաստանի դեսպան. «Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ չեն»

Հունվար 25, 2010թ. 16:56

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին «Hurriyet» թերթի հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ թեև Թուրքիան և Ռուսաստանն ավելի սերտ հարաբերություններ և տնտեսական կապեր են ստեղծում, սակայն այդ զարգացումները «ռազմավարական գործընկերության» արդյունք չեն, այլ «հասարակական շահերի»:

Ըստ դեսպանի, Սևծովյան տարածաշրջանի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի հասարակական շահերի տեսակետից Թուրքիան ու Ռուսաստանը վերածվում են լավ գործընկերների, մասնավորապես՝ վառելիքի բնագավառում: Այդ ոլորտում համագործակցության ամրապնդման ետևում քաղաքական դրդապատճառներ չկան, այլ երկկողմանի տնտեսական շահեր:

Վլադիմիր Իվանովսկին ավելացրել է նաև, որ Ռուսաստանը  Լեռնային Ղարաբաղից իր ուժերը հեռացնելու համար Հայաստանի վրա ճնշում չի գործադրելու: Այդպիսի ճնշումը կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ:

Իր հերթին, Ռազմավարական ուսումնասիրությունների թուրք-ասիական կենտրոնի փոխտնօրեն և նախկին դեսպան Մուրադ Փիլհանն ասել է, թե համագործակցությունը ռազմավարական գործընկերություն է նշանակում: «Թեև երկկողմանի հարաբերություններն ամրապնդված են, սակայն Ռուսաստանը կայուն քաղաքականություն է վարում Երևանի հանդեպ, որը Հարավային Կովկասում Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն է: Ռուսաստանը չի ուզում նրան կորցնել, և դրանով են պայմանավորված նրա հայամետ հայտարարությունները»,- ավելացրել է նա:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն