ԵԽԽՎ-ն չի հաստատել Հայաստանի պատվիրակության լիազորությունները
Հունվար 25, 2010թ. 17:10
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր ձմեռային նստաշրջանի ընթացքում հաստատել է բոլոր ազգային պատվիրակությունների լիազորությունները՝ բացի Հայաստանի եւ Ալբանիայի պատվիրակությունների:
Խորհրդարանականները, Риа новости գործակալության փոխանցմամբ, նշել են, որ Հայաստանի խորհրդարանը չարաշահել է պատվիրակության ձեւավորման կանոնները:
Որոշվել է մասնագիտական հանձնաժողով ստեղծել՝ այդ երկրների վերաբերյալ հարցը հինգշաբթի քննարկելու համար:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մշտական կազմից հանել էր Զարուհի Փոստանջյանին եւ հրահանգել չֆինանսավորել եւ չկազմակերպել նրա գործուղումները:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը սկսվել է հունվարի 25-ին եւ տեւելու է մինչեւ հունվարի 29-ը:
ArmAr.am












