ՆԱՏՕ-ի համաժողով Երևանում
Հունվար 25, 2010թ. 17:56
Հունվարի 26-29-ը Երեւանում անցկացվելու է ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող կապի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Համատեղ ձգտում — 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը, որը զորավարժության պլանավորման չորս փուլերից երկրորդն է: Առաջին փուլն անցկացվել է Սերբիայում 2009 թվականի նոյեմբերին, իսկ հաջորդ երկու փուլերը կանցկացվեն Բոսնիա-Հերցեգովինայում եւ Մոնտենեգրոյում: Բուն զորավարժությունը տեղի կունենա Գերմանիայում և Ռումինիայում 2010 թվականի սեպտեմբերին:
Երեւանյան համաժողովին կմասնակցեն կապի ոլորտի շուրջ 300 մասնագետներ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 34 երկրներից եւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից:
ArmAr.am












