Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Սերբ Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին

Հունվար 25, 2010թ. 18:27

Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Նիշի եպիսկոպոս Իրինեոսին` Պեչսկի արքեպիսկոպոս, Բելգրադի և Կարլովցի միտրոպոլիտ, Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարք ընտրվելու և գահակալության առիթով:

«Սուրբ Հոգու ներշնչմամբ և ի նշան Սերբ Ուղղափառ Եկեղեցում Ձեր օրինակելի հոգևոր առաջնորդության, Դուք ընտրվեցիք որպես Սերբիայի Եկեղեցու առաջին սպասավոր և կոչվեցիք առաջնորդելու մի ժողովրդի, որի պատմությունը հատկանշված է անսասան հավատարմությամբ առ Քրիստոս և բազում մարտիրոսներով» – ասվում է Հայրապետական շնորհավորագրի մեջ:

Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ միայն ջանքերի մեկտեղումով հնարավոր կլինի հաղթահարել ժողովուրդների առջև ծառացած դժվարությունները և մարտահրավերները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է նաև միջեկեղեցական կապերի սերտացումը և միջկրոնական երկխոսության առավել խթանումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն