Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԵԽԽՎ նախագահը բացառում է Ղարաբաղի խնդրի ուժային լուծումը

Հունվար 26, 2010թ. 09:30

luis-mariya-de-puchԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը բացառվում է։ Նա նշել է, որ պետք է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի գործունեությունը, որը կարող է լուրջ դեր խաղալ հակամարտության լուծման գործում:

«Ես ամբողջությամբ բացառում եմ ընդհարումն ու հակամարտության ուժային լուծումը: Դա նաև ԵԽ դիրքորոշումն է»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով:

ԵԽԽՎ նախագահը նաև նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը կշարունակի իր գործունեությունն այդ ուղղությամբ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն