Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին կժամանի Հայաստան
Հունվար 26, 2010թ. 10:55
Ս.թ. հունվարի 26-ին Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությունը` Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Այցի ընթացքում նախատեսված են Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հունվարի 26-ին, ժամը` 17.25:
ArmAr.am












